23 04 2022

Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակն ու գրառում են թողել․ shamshyan.com

Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակն ու գրառում են թողել․ shamshyan.com

Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել. կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։

Սա առաջին դեպքը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Նախորդ դեպքը դեռ չբացահայտված, քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել ու այսօր ականատես են եղել հերթական վանդալիզմին։

Հավաքվածները հուսով են, որ գոնե այս դեպքում ոստիկանությունը կհայտնաբերի ստահակին կամ ստահակներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ