20 12 2022

Մեսսիի լուսանկարը դարձել է ամենաշատ հավանումների արժանացած գրառումը Instagram-ում՝ անցնելով հայտնի ձվի նկարին

Մեսսիի լուսանկարը դարձել է ամենաշատ հավանումների արժանացած գրառումը Instagram-ում՝ անցնելով հայտնի ձվի նկարին

Լիոնել Մեսսիի Instagram-յան գրառումը, որը հրապարակվել է Քաթարի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականի հաղթանակից անմիջապես հետո, շրջանցել է ձվի լուսանկարը և դարձել ամենաշատ հավանածը սոցիալական ցանցում։

Գրառումը, որում Մեսիին շնորհակալություն է հայտնում ազգային հավաքականի երկրպագուներին թիմին հավատալու համար, հավաքել է ավելի քան 57 միլիոն հավանում։ Իսկ ձվի լուսանկարը, որը տեղադրվել էր 2019 թվականին՝ «լայքերի քանակով ներկայիս համաշխարհային ռեկորդը գերազանցելու համար», հավանել է 56 միլիոն օգտատեր։

Ըստ իսպանական Marca-ի՝ Մեսսիի երկրպագուները սկսել են զանգվածաբար հեռացնել հավանումները ձվի լուսանկարից, որպեսզի ֆուտբոլիստի գրառումն ամենահայտնին դառնա։

Ավելին, ինքը՝ Մեսսին, մրցաշարում հաղթելուց հետո դարձել է Instagram-ի երկրորդ օգտատերը, ով հասել է ավելի քան 400 միլիոն հետևորդների։ Առաջինը պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով այժմ ունի 519 միլիոն հետեւորդ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ