Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Sky News Arabia-ն` վկայակոչելով Լիբանանի Կարմիր խաչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 78 զոհի մասին:
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինա հայ է մահացել, հայտնում է «Արևելքը»:
Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով բնակվում էր նավահանգստի հարևանությամբ:
Զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ալինա Զաբրին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները,
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը