21 07 2020

«Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը. Աշոտ Բլեյան

«Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը. Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իր և ևս երկու ուսուցչի բերման ենթարկվելու դեպքը, հայտնեց․

«Ես սովորականի պես իմ շրջայցն էի իրականացնում կրթահամալիրի ութ տարածքով և  Վիգեն Ավետիսի քանդակի, դպրոցից մեզ բերման են ենթարկել: 

«Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանի փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձեւ է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երեւանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է: Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է»,-ասաց Բլեյանը։

 ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի, այդ թվում քանդակագործ Վիգեն Ավետիսին, բերման էին ենթարկել կրթահամալիրի հարակից տարածքից․ նրանք ավելի ուշ ազատ են արձակվել: Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։ Ոստիկանները դա համարեցին արգելված հավաք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ