Հուլիսի 21-ին Երևանի մարշալ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում կազմակերպվել էր ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես, որոնք խոցվել կամ գրավվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, ինչպես նաև շատ ավելի վաղ:
Մասնավորապես, վերջին ռազմական գործողությունների ընթացքում Տավուշում խոցվել կամ գրավվել են իսրայելական արտադրության Orbiter 3, Orbiter 2, SkyStriker, Harop դրոններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը