Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Նախիջևանում զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի մասին։
Նշվում է, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար:
Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը