16 07 2020

Երևանի քաղաքապետարանում հուլիսին 47 մլն դրամ պարգևավճար են ստացել

Երևանի քաղաքապետարանում հուլիսին 47 մլն դրամ պարգևավճար են ստացել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 13-ին կարգադրություն է ստորագրել, որով Երեւանի քաղաքապետի տեղակալներին, վարչությունների ու բաժինների պետերին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել է:

Որոշման մեջ ասվում է՝ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ պատշաճ կատարելու համար Երեւանի քաղաքապետարանի ղեկավարներին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգեւատրմամբ` Երեւան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին:

Ընդունել ի գիտություն՝ 2020 թվականի պարգեւավճարների ֆոնդից 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին:

Ընդհանուր պարգեւատրման ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ:

Նշենք, որ 480 հազարական դրամ պարգեւավճար են ստացել քաղաքապետի 4 տեղակալները, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղարը:

Ով որքան պարգեւավճար է ստացել, կարելի է տեսնել այս ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ