02 07 2024

Վարորդների և հետիոտնի համար․ հուլիսի 4-ից Երևանում երթևեկության փոփոխություն կլինի

Վարորդների և հետիոտնի համար․ հուլիսի 4-ից Երևանում երթևեկության փոփոխություն կլինի

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:

Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ