Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չէ, էս նորմալա՞: Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել): Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից: Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:
Հարգում եմ նաեւ մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը՝ դա խախտու՞մ է: Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը