Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Երևանի շինհրապարակներում կազմվել է 534 վարչական իրավախախտումների արձանագրություն։
Վիճակագրական թվերը մամուլի ասուլիսում ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը։
«Երևանում այս պահին կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի թիվը 248 է։ Այսինքն՝ բոլոր կառուցապատողների նկատմամբ վարչարարարություն է իրականացվել և կազմվել համապատասխան արձանագրություն»,- ասաց նա։
Վարչական պատասխնատվությունը կազմում է 70-100 հազար դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը