Հրաչ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երեկ նայում էի Ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նիստը, նվիրված 33 թաղամասի կառուցապատման խնդիրներին: Տպավորությունը, մեղմ ասած, մտահոգիչ է:
Նախ կարծես ավագանու անդամները ծանոթ չեն ավագանու մասին օրենքին, որտեղ պարզ ասված է, որ ավագանին Երևանի կարավարման ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ մարմինն է: Քաղաքապետը, իր աշխատակազմով պարտավոր էն կատարել ավագանու որոշումները: Այսինքն ավագանին պետք է ընդունի որոշումներ: Որոշի կառուցապատել 33 թաղամասը, թե ոչ, ի՞նչ նախագծով կառուցապատել:
Ասվեց, թե 33 ի կառուցապատումը կարծես քաղաքապետարանի գործը չի: ԱՄԵՆԸ ինչ կատարվում է Երևանում Ավագանու գործն է, հետևաբար և Քաղաքապետարանի գործը:
Այսպիսով ավագանին ու նրա ամեն մի անդամ ունի լայն իրավունքներ, բայծ և նույնչափ պարտականություններ: Ավագանին, իր քաղաքաշինության ու հողոգտագործման հանձնաժողովի նախաձերնությամբ, հենց անմիջապես ընտրություններից հետո, պետք է քննարկեր Երևանի կառուցապատման խոշոր խնդիրները ու որոշումներ ընդուներ: Անհրաժեշտության դեպքում հրավիրելով ու լսելով ոլորտի գիտակ մասնագետներին: Չե՞ որ չկա ավելի կարևոր խնդիր հանձնաժողովի համար, քան Երևանի կառուցապատման խնդիրները: Կառուցել ա՞յս նախագծով, թե՞ մրցույթ հայտարարել: ՈՒրեմն սխալ է ուրիշ մեղավոր փնտրելը: Դա հենց ավագանու ու առաջին հերթին նրա քաղաքաշինության հանձնաժողովի պարտականությունն է:
Ավագանու անդամները ոչ թե հարցեր տվողներ էն այլ որոշում ընդունողներ: Դրանք տարբեր բաներ էն:
Մի շատ կարևոր բան էլ: Ավագանու նիստերը պետք է ղեկավարեն չորս հանձնաժողովների ղեկավարները, ռոտացիոն կարգով: Գործադիր մարմնի ղեկավարը, քաղաքապետը, պետք է ղեկավարի գործադիր մարմինը, որը պետք է կատարի ավագանու, այսինքն օրենսդիր մարմնի որոշումները:
Իսկ Մեսչյանի վրդովմունքը, ինձ համար, հասկանալի է: Որոշումները պետք է ընդունվեն արագ և ժամանակին, այլ ոչ թե ուշացումով, կասեցնելով կառուցապատման գործընթացը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը