10 06 2020

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ցուցմունքը՝ մարտի 1-ի վերաբերյալ․ Ժողովուրդ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ցուցմունքը՝ մարտի 1-ի վերաբերյալ․ Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Օնիկ Գասպարյանը նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Նա 1993 թվականից ծառայություն է իրականացրել ՊՆ-ում, իսկ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Մարտի 1-ի գործով և դրանից անջատված ու այժմ դատարանում քննվող Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ցուցմունք տված անձանցից մեկն է:

ArmLur.am-ը հրապարակել է Օնիկ Գասպարյանի ցուցմունքը՝ մարտի 1-ի գործով:

Մեջբերում ենք հատված ցուցմունքից․ «Մասնավորապես, անձնակազմին հանձնարարեցի մոտակա խանութներից ուտելիք բերել, որը և կատարեցին և զորքի սնվելուց հետո արդեն հանձնարարեցի հերթափոխով քնել ավտոմեքենաների մեջ, քանի որ բոլորը միաժամանակ չէին կարող քնել։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, կոնկրետ ժամը չեմ հիշում, ինձ ինչ-որ մեկը, որի անունը չեմ հիշում, մոտեցավ և հայտնեց, որ գեներալ Յուրի Խաչատուրովը սպասում է ինձ։ Ես շտապ գնացի նրա աշխատասենյակ, որտեղ կրկին բազում սպաներ էին առկա, սակայն չեմ հիշում, թե ովքեր էին։ Եվ նա ինձ ներկայացրեց մի փոխգնդապետ կամ գնդապետ ճանապարհային ոստիկանի, որի անունն անգամ չեմ հիշում և հայտնեց, որ գնանք նրա հետևից և կանգնենք ներքին զորքերի հետևում։ Դրանից ավելի նա ինձ որևէ բան չասաց և երբ արդեն ուզում էի հեռանալ, նա ինձ ասաց, որ փոխանցում է վարչապետի խոսքերն այն մասին, որ չմոռանանք, որ մեր դիմաց կանգնած են մեր քույրերն ու եղբայրները։ Այս ամենը նա ինձ ասաց ռուսերեն լեզվով, որից հետո մենք այդ ոստիկանի հետ դուրս եկանք շենքից, որից հետո ես անձնակազմի հետ մեր եկած ավտոմեքենաներով հիշյալ պետավտոտեսուչի հետևից գնացինք Ամիրյան փողոցով։ Այնուհետև անցանք Մաշտոցի պողոտայի հետ հատման խաչմերուկը և մի փոքր գնալուց հետո դեպի ձախ թեքվեցինք, դեպի Լեոյի փողոց, որտեղ նկատեցի, որ բազում ավտոմեքենաներ կան կայանված խցանման նման, սակայն մարդիկ չկային․․․»։

Օնիկ Գասպարյանի ցուցմունքը կարող եք ընթերցել ստորև։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ