18 10 2024

Այս տարի բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահ

Այս տարի բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահ

 

2024 թվականին զինված ուժերում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ․ ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկման ժամանակ «Մեդիա կենտրոնում» հայտարարեց իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։

«Նախորդ ողջ տարվա ընթացքում արձանագրվել էր ոչ մարտական պայմաններում 64 մահվան դեպք և 19 դեպք՝ հրադադարի ռեժիմի հետևանքով։ Այս տարվա մահվան դեպքերի փաստորեն 90 տոկոսը կազմում են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը»,- ասաց նա։

Համաձայն իրավապաշտպանի, վերջին 10-12 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են 80 և ավելի տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ