21 05 2020

Աբսուրդի թատրոնից է․ Արսեն Թորոսյանը՝ մարդկանց գումար տալու լուրերի մասին



Սոցիալական հարթակներում տարածվում են լուրեր, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, ասվում է, որ դա արվում է միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու համար: Գնացե՞լ եք այդ լուրերի հետքերով. այսօր ասուլիսում հարց ուղղվեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Մենք գնացել ենք այդ բոլոր դեպքերի հետևից և հանդիպել ենք պատերի, քանի որ նման դեպքեր ուղղակի չկան, այսինքն՝ չկա նման դեպք, որ որևէ մեկին որևէ բան խոստանանք, որ համաձայնի ինքը, կամ իր մահացած հարազատը դառնա կորոնավիրուսային հիվանդ, և դա աբսուրդի թատրոնից կամ ժանրից է: Չկա որևէ մոտիվ, որ մենք դա ցանկանանք»,- ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ