07 05 2020

Հյուսիս-հարավ ճանապարհի հարավում ասֆալտապատում կատարող ընկերությունը հայտնի է. Պապիկյան



ԱԺ-ում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից պատգամավոր Գևորգ Գորգսիյանը հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ու «Կորսան Կարվիամ» ընկերության դեմ դատական գործի մասին: Նաև հարց է ուղղեց այն մասին, որ Հակոբ Արշակյանը խոսում էր հարավում գործողություններ սկսելու վերաբերյալ, ի՞նչ փուլում է դա:

««Կորսան Կարվիամ» ընկերության մասնաբաժնի հետ կապված խնդիրը քննարկվում է միջազգային արբիտրաժում, կատարվել է փորձաքննություն՝ չարվածի գնահատականը տալու համար, որ կարողանանք նոր կապալառուի հետ պրոցեսը շարունակենք, նաև չինական ընկերության հետ ենք բանակցում, որ հնարավոր մրցույթի պարագայում ունենանք կապալառուներ, որ կարողանան աշխատանքը մեզ հանձնել: Հարավում ունենք արդեն իսկ պատվիրված նախագիծ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի թունելի կառուցման համար, հաղթող ընկերությունը կա, իտալական ընկերություն է, աշխատանքներն այս տարի տեղի կունենան»,-վստահեցրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ