28 04 2020

Կիևից Հայաստան կվերադառնա 144 քաղաքացի, ՀՀ-ից Ուկրաինա՝ 160 քաղաքացի

Կիևից Հայաստան կվերադառնա 144 քաղաքացի, ՀՀ-ից Ուկրաինա՝ 160 քաղաքացի

Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի: Այս մասին հայտնել է AnalitikaUa.net-ը:

Չվերթով Ուկրաինա կվերադառնան նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի 160 քաղաքացիները:

Երևան ժամանող ՀՀ քաղաքացիները 14 օր մեկուսացման մեջ կգտնվեն։

Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ