28 04 2020

Կիև-Երևան-Կիև թռիչքի՝ նախապես գրանցված որոշ ուղևորներ հրաժարվել են մեկնել

Կիև-Երևան-Կիև թռիչքի՝ նախապես գրանցված որոշ ուղևորներ հրաժարվել են մեկնել

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է  ապրիլի 28-ին  Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային թռիչքի ուղեւորների ցանկը:

Դեսպանատան գրառման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի ժամը 15։00-ի Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը։

Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։

Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ