Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն և կշարունակեն բանակցությունները ՄԱԿ-ի կլիմայական COP29 կոնֆերանսից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը Բաքվում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։
Իր հերթին Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ չի կարողանա մասնակցել COP29 կլիմայական համաժողովի ղեկավարների գագաթնաժողովին՝ իր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը