25 04 2020

Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգերից մեկն ամուսնացել է

Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգերից մեկն ամուսնացել է

Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգն ամուսնացել է: Մեկուսացման մեջ գտնվողների սնունդն ապահովող «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում կադրեր է հրապարակել և գրել․

Նա մասնավորապես գրել է, որ երբ առավոտյան գնում էր Ծաղկաձոր, իրեն ասել են, որ ծաղիկ ու տորթ է պետք․ «Հարցնում եմ ի՞նչ առիթ է, ասում են հարսանիք։ Մտածեցի կատակում են, պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ: Երջանկություն եմ մաղթում», - գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ