ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԻՆ-ի՝ դեսպանատանը կից ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, սեփական նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան չվերթին սպասողների ցանկը:
Քաղաքացիների խնդրանքի համաձայն՝ ցանկը հրապարակման նպատակով փոխանցվել է դեսպանատանը:
Նշվում է, որ դեպի Երևան հաջորդ թռիչքի կազմակերպման դեպքում, դեսպանատունը ցուցակը կփոխանցի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:
Դեսպանատունը երաշխավորել է, որ առաջնահերթ նշված քաղաքացիները չվերթի հաստատման դեպքում տոմսեր կստանան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը