05 04 2020

Ինչո՞ւ են ավիաընկերություններին զրկել իրավունքներից․ մասնագետի պարզաբանումը

Ինչո՞ւ են ավիաընկերություններին զրկել իրավունքներից․ մասնագետի պարզաբանումը

Ավիացիոն կոմերցիայի ոլորտի և չվեչթների կազմակերպման մասնագետ, զբոսաշրջային կազմակերպության ղեկավար, Join Armenia-ի հիմնադիր Արման Ամիրխանյան ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավիացիայի հարցով։ Ուզում եմ ամեն ինչ իր տեղը գցել։ Առաջինը՝ աուդիտն անցկացրել է EASA-ն մեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։ Աուդիտի արդյունքներով EASA-ն հետ է կանչել բոլոր TCO լիցենզիաները, որոնք տրվել էին հայկակակն փոխադրողներին։ Դա նշանակում է, որ ոչ թե «մի երկու հայկական ավիաընկերություններ» են զրկվել իրավունքներից, այլ բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն, որ գոյություն ունի կամ նախատեսվում է, չի կարողանա չվերթներ կատարել Եվրոպա, քանի դեռ Կոմիտեն ի վիճակի չէ անցնել այդ բարդ աուդիտը։ 

«Երկրորդ՝ Կոմիտեն եւ նրա աշխատակիցները իրենց էջերում փորձում են մեղքը ավիաընկերությունների վրա գցել։ Հիշեցնում եմ՝ աուդիտը Կոմիտեն ինքը չի անցել։ Ավիաընկերություններին իրավունքներից զրկել են այն պատճառով, որ կոմիտեն աուդիտը չի անցել։

Երրորդ։ Կոմիտեն եւ նրա աշխատակիցները իրենց էջերում եւ ԶԼՄ-ների միջոցով փորձում են մեղքը գցել նաեւ նախկին իշխանությունների վրա։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին մեր կոմիտեն փայլուն կերպով անցել է նմանատիպ աուդիտ։ Ես սա ասում եմ նրա համար, որ աուդիտը ՔԱԿ-ը չի անցել, որը ոչ թե երեկ, այլ երկու տարի առաջ է թարմացվել։ Այդ պատճառով հիմարություն է փորձել բառախաղերով խուսափել պատասխանատվությունից՝ թերությունները վերագրելով նախկին իշխանություններին։

Չորրորդ։ Չեմ ուզում անդրադառնալ անձերին։ Չեմ ուզում ոչ մեկին անձամբ մեղադրել։ Մեղավորներից ոմանք ինձ համար համակրելի են, պարզապես այս կամ այն պատճառներով չեն հաշվարկել իրենց ուժերը։ Եւ եթե նույնիսկ քննարկեմ այս կամ այն անձանց, ապա միայն հանդիպման դեպքում, այլ ոչ թե սոցցանցերի միջոցով»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ