28 03 2023

Երևանի քաղաքապետարանին հորդորում եմ ուշադրություն դարձնել ավելի կարևոր խնդիրների․ քաղաքացի

Երևանի քաղաքապետարանին հորդորում եմ ուշադրություն դարձնել ավելի կարևոր խնդիրների․ քաղաքացի

Ֆեյսբուքյան օգտատերը գրում է․

Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և Tigran Avinyan / Տիգրան Ավինյան հնարավոր է նոր տնկված ծառերը մի քանի տարուց փոքր-ինչ գեղեցկացնեն մեր քաղաքը, բայց հորդորում եմ նաև ուշադրություն դարձնել ավելի կարևոր կետերի վրա, քան եղածը փոխարինել և անունը դնել բարելավում։ Ներքոնշյալ բերեմ կետեր, որոնք ավելի գեղեցիկ և ապահով կդարձնեն մեր քաղաքը քան եղած կանաչապատումը փոխարինել մեկ այլ մյուսով։

# Մոմի ճրագի լույս տվող գիշերային լուսավորության լամպերը փոխարինել LED բարձր կելվինային լամպերի, բացի լավ լուսավորությունից կունենանք քիչ վրաերթնեով փողոցներ, գիշերով սև հագած և չթույլատրելի տեղով անցնող հետիոտի կյանքը և վարորդի հետագա ճակատագիրը փրկելու նպատակով:

# Սյուների վրա սարդոստայն հիշեցնող լարերը վերացնել (օգտագործել գետնատակի հորերը) կամ ավելի կոմպակտ հավաքել մի գծով, ուղղակի զզվելի է դառել վերև նայելը, թույլ չտալ ամեն մի կառույց ոնց պատահի լար անցկացնի։

# Վերացնել ամեն տարի սովորություն դարձած փողոցների կարկատումը, տրանսպորտ վարելը նման է շախմատ խաղի, դրանով կնպաստեք ՃՏՊ-ների դեպքերի նվազեցմանը։

# Գետնանշումների համար մի անգամ գոնե նենց ներկ օգտագործեք, որ մի տարի դիմանա, գուշակելով կամ հիշելով ենք վարում։

# Արգելեք տարատեսակ գովազդների տեղադրումը քաղաքով մեկ, թող լինի որևէ ստանդարտ, թե չափսի, և թե դիզային առումով, այլ ոչ թե Luxor, Zooma խաղի գունազարդ և ցիրուցան վայրերով սփռված լինելը:

Հ.Գ. Որպես Երևան քաղաքի բնակիչ ավելի գնահատված կհամարեմ Ձեր կատարած բարելավումները, քան եղածը փոխարինել մեկ այլ մյուսով, որը ըստ իս ոչ մի բարելավում իրենից չի ներկայացնում:

 

               

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ