Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի։ Այս մասին մարտի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմաոս Պետոսյանը։
«Չարենցավանի մասին
Հարգելինե՛րս,
Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, եւ մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված եւ նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության
Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:
Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:
Խնդրում եմ հետեւել պարետատան ցուցումներին եւ տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը