«Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի և Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ այցելեցինք Չարենցավան քաղաք, որտեղ հանդիպում ունեցանք մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննակեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, լսեցինք հայրենակիցների առաջարկները, պատասխանեցինք հուզող հարցերին:
Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը և մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից։
Հետևաբար, մեծապես կարևորելով նման հանդիպումները, դրանք լինելու են շարունակական:
Առաջիկա շաբաթվա մարզային այցերի գրաֆիկը հետևյալն է.
- ապրիլի 26-ին Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,
- ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին, Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, -ապրիլի 29-ին ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,
- ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը