«Հրապարակ» թերթը գրում է. «Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ ընտրվեց «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը, ով արդեն 4-րդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ Նոյեմբերի 10-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստն ու օրենքի ուժով քաղաքապետ ընտրված Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։
Մինչ այդ, սակայն, Շահգալդյանը նախատեսել է կադրային փոփոխություններ իրականացնել քաղաքապետարանում։ Նա մեզ փոխանցեց, որ կփոխվի տեղակալը՝ փոխքաղաքապետ Հարություն Ղազանչյանը, ով ՔՊ-ից է: Նրա փոխարեն կնշանակվի իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ դարձած Սեւակ Վարդանյանը։ Վերջինս դաշինքի մաս կազմող ՀԺԱՄ կուսակցության անդամ է, գործարար։ Վարդանյանի հետ դաշինքի ցուցակում էր նաեւ նրա հայրը՝ Նորայր Վարդանյանը՝ ցուցակի երկրորդ համարն էր։
Նշենք, որ ՏԻՄ-երի մասին նոր օրենքով՝ համայնքներում քաղաքապետը պետք է ունենա 2 տեղակալ, ուստի եւս մեկ տեղակալ պետք է նշանակի Հակոբ Շահգալդյանը։ Երկրորդ տեղակալի մասով, սակայն, դեռ հստակ որոշում չի կայացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը