26 03 2020

Կիև-Երեևան-Կիև հատուկ չվերթով 150-ից ավել քաղաքացիներ են տեղափոխվել

Կիև-Երեևան-Կիև հատուկ չվերթով 150-ից ավել քաղաքացիներ են տեղափոխվել

Նախօրեին երկու երկրների քաղաքացիները ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով տեղափոխման հնարավորություն ստացան: Մասնավորապես Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիև 92-ը:

Հատուկ չվերթը իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի Դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ