Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ տեխնիկական սպասարկման եւ հեռահաղորդակցության ապահովման թե ինտերնետի թե բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք։
«Տեխնիկական այն խոցելի օղակները, որտեղ հնարավոր է որոշակի ռիսկեր ամբողջությամբ բացահայտած են, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։
«Բավականին շատ աշխատակիցներ եւ ընկերություններ անցել են առցանց աշխատանքի ռեժիմին, որտեղ որ հնարավոր է։ Կարծում եմ՝ ողջունելի է դա։ Սպասարկման կենտրոնների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ կան հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասարկման ոլորտներում հիմնականում մեր բնակչությունը ծառայություններն են ստանում փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության տեսանկյունից։ Այս առումով կան որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ գործում են մի քանի սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակ է»,- նշեց նախարարը։
«Բոլոր օպերատորները ունեն առցանց վճարման հնարավորություններ։ Մենք ունենք նաեւ առցանց վճարման այլ հնարավորություններ, այլ հարթակներ։ Ես կուզեի կոչ անել, որ մենք օգտվենք առցանց վճարային ծառայություններից. թե հեռահաղորդակցության ոլորտում, թե այլ ոլորտներում։ Մենք խնդրել ենք, որ «Փոստի» գրասենյակներում կուտակումներ չլինեն, դրանցից խուսափելու համար որոշակի անհարմարություններ կարող են ստեղծվել, բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, կատարվելու է ախտահանում»,- նշեց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը