Վերխնի Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»
Վրաց-ռուսական սահմանին մի քանի ժամ առաջ վնասվել է ինտերնետ մալուխը, ինչի պատճառով անհնար է դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։ Վերանորոգման խումբն արդեն մեկնել է Թբիլիսիից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը