Երբ որ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, Հայաստանում քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, քաղաքացին չեր կարողանում իր իշխանությունը իրացներ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա՝ այսօր այդ իրավիճակը չկա:
«Այո, ես մտածում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չէ:
Դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է, դա Հայաստանում օրինական ընտրված իշխանության դեմ ակցիա անելու ձև չէ»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը