02 03 2020

Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» փառատոնի մեկնարկը

Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» փառատոնի մեկնարկը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից:

Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։ Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում ս․թ․ մարտի 4-ին ժամը 19։30։ Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը։ Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով։ Միջոցառումներին Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ