04 02 2020

ՀԴՄ-ների ձեռքբերման համար ներկայացվել է մոտ 11 հազար հայտ. ՊԵԿ

ՀԴՄ-ների ձեռքբերման համար ներկայացվել է մոտ 11 հազար հայտ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ 9 ամիսների բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանա

կ հայտնեց, որ ՀԴՄ եռքբերման համար ներկայացվել է մոտ 11 հազար հայտ: Դրանց վաճառքը կսկսվի առաջիկա օրերին: 

«Որպես կանոն, դրանք նորաստեղծ ընկերություններ են: Մնացածի սարքերը հնացած են, և նրանք պարզապես ցանկանում են դրանք փոխարինել ավելի նորերով»,- պարզաբանեց Անանյանը:

Անանյանի խոսքով՝ այժմ Հայաստանում կա մոտ 67 հազար ՀԴՄ, որից 50 հազարը` նոր սերնդի ՀԴՄ-ներն են, 17 հազարը` ավելի վաղ սերնդի, և դրանք պետք է փոխարինվեն»,

Նա նաև նշեց, որ կան ձեռնարկատերեր, որոնք այժմ աշխատում են առանց ՀԴՄ-ների, բայց հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը մոնիտորինգի միջոցով վերահսկում է այդ անձանց միջոցների հոսքը:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահը խոստովանեց, որ բավարարել ՀԴՄ-ների շուկայական կարիքները կհաջողվի բավարարել ոչ թե փետրվարին, ինչպես այդ մասին հայտարարվել էր ավելի վաղ, այլ միայն` մարտի կեսերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ