Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել խմբակցության հրատապ նիստի արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը։
Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
«Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է և հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը