«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ։
Գեղամ Գևորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում և հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին և «Հրապարակ» օրաթերթին։
Սա խոսքի և ինֆորմացիայի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի և վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ ենք անում հետևողական լինել և իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը