Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ամբողջ աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, դրա պատճառով մեր ներքին շուկայում էլ են գները բարձրացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Տնտեսվարող սուբյեկտների քանակը կարծում եմ շատ է և շուկան՝ ցածր կենտրոնացված, ուղղակի բորսայի գներն են բարձրացել։ Ամեն մեկը տարբեր գներով է առնում՝ 104-110 դրամի սահմաններում՝ կախված ծավալից։ Երբ այդ գնին գումարում ենք ծախսերը՝ տեսնում ենք, որ այսօրվա գները նույնն են։ Բենզինի շուկայի մասով մենք ունենք գործընթաց, որը շուտով կավարտենք, կարծում ենք՝ այնտեղ առերևույթ չարաշահում եղել է։ Մի փորձեք բենզինի շուկայի գները համեմատել այլ երկների հետ, վերցրեք նայեք բորսայի գները։ Ձեր ուզածը ի՞նչ է, որ մենք կանչենք տնտեսվարողին, ասենք՝ 120 դրամով առնում ես, արի 50 դրամով ներքին շուկայում գազ վաճառի՞»,-ասաց Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը