09 01 2020

Մեկնարկել է Հաղպատ տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը. Պապիկյան

Մեկնարկել է Հաղպատ տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը. Պապիկյան

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար.

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով։ Ճանապարհային բարեկարգ ենթակառուցվածքը կխթանի ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ