Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բավարարված չէ «Սևան» ազգային պարկի հսկողությամբ, և ըստ նրա՝ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց Գրիգորյանը։
««Սևան» ազգային պարկի աշխատակիցները, բնականաբար, պետք է շատ ավելի ջանասիրաբար աշխատեն, բայց կան օրենսդրական սահմանափակումներ՝ աշխատանքն ավարտվում է ժ. 18։00-ին: Ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից, և ընդամենը երկու օր առաջ նոր տնօրեն է նշանակվել: Ավելի քան 10 աշխատակցի նկատմամբ քրգործեր են հարուցվել, նրանց մեջ են նաև տեղամասերի ղեկավարները: Որևէ աշխատակից, որ ոչ իրավաչափ գործողություն կկատարի, առաջին շահագրգիռ կառույցը և մարմինը մենք ենք, որ օր առաջ բացահայտվի, սակայն նաև օրենսդրական որոշակի խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել: Դրանցից մեկը վաճառքի հետ կապված սահմանափակումներն են: Մենք տեսնում ենք մայթերում վաճառվող սիգ, ինչն ապօրինի է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը