Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Կարբի գյուղում շրջայց կատարելիս նկատել են որսն արգելված ձկներով բեռնված մի մեքենա։ Ըստ 31-ամյա վարորդի՝ մեքենայում 126 սիգ կա՝ ընդհանուր 37 կգ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել է նաև, որ ձուկը վերավաճառելու նպատակով ձեռք է բերել Սևանա լճի՝ Նորատուսի վարչական տարածքի ափամերձ հատվածում՝ մի անծանոթից:
Հայտնաբերված ձուկն առգրավվել և հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժին՝ հետագա գործողություններ իրականացնելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը