05 12 2023

Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ

Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ

Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմի Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ:
 
Երևանի քաղաքապետարանից հայտնում են,որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ