Hetq.am-ը գրում է․ ««Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Վերջինս հայտնել է, որ Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում է:
«Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների հսկողության տակ է: Եթե մենք 76 տարեկան մարդուն ազատությունից զրկում ենք ու տանում քրեակատարողական հիմնարկ՝ առանց այդ հսկողության, չգիտեմ, թե ինչ ծանր հետևանքներ կարող է դա ունենալ»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:
Հարցին՝ այսինքն՝ նման ծանր առողջական վիճակո՞վ էր Աբրահամյանն աշխատում, պաշտպանը դրական պատասխան է տվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը