26 11 2019

Ինչո՞ւ է Երևան-Մոսկվա թռիչքն ընդհատվել

Ինչո՞ւ է Երևան-Մոսկվա թռիչքն ընդհատվել

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: ԱՅս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով օդանավակայանին:

Աշխատակցի փոխանցմամբ՝ ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել ուղևորների հետևից, որն արդեն ուղևորվել է Մոսկվա: 

Հիշեցնենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավի հարկադիր վայրէջքի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ