«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի հերոսին, ԱՀ առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, քանի որ մենք բոլորս էլ այս ընթացքում ականատես ենք լինում որ դատական համակարգն ուղղակի զավթված է, և մենք տեսանք թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում այն դատավորները, որոնք չեն իրականացնում իշխանության կամքը։ Բոլոր դատավորներն այսօր Հայաստանում վախի մթնոլորտում են գործում և շատ մեծ խիզախություն է պետք որպեսզի կարողանան արդար իրականացնել իրենց գործառույթը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը