18 11 2019

ՊՆ հասարակական խորհուրդն այցելել է զորամասեր

ՊՆ հասարակական խորհուրդն այցելել է զորամասեր

Նոյեմբերի 15-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցելության ընթացքում, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, զորամասերում կազմակերպվել են հանդիպումներ ու դասախոսություններ պատմաբանների, գրականագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ:

Հասարակական խորհրդի անդամները զորամասերում նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել զինծառայության պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, զինծառայողների սննդի կազմակերպման, իրային բավարարման, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպման և ապրանքների գների, ինչպես նաև ծխելու դեմ տարվող պայքարի առնչությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ