11 11 2019

Պարապմունքներ և կապի վարժանքներ՝ ԶՈւ-ում

Պարապմունքներ և կապի վարժանքներ՝  ԶՈւ-ում

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և գործնական հմտությունների զարգացման նպատակով նոյեմբերի 8-ին 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով էլ  նոյեմբերի   8-ին  2-րդ զորամիավորման  զորամասերից  մեկում անցկացվել են  կապի  վարժանքներ:

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել  են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ