Մահացել է Գիտությունների Ազգային ինստիտուտի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը ծնվել է 1953 թվականին։ 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
Նա Էկոլոգիայի ու Կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է եղել, անդամակցել է Գիտությունների ակադեմիայի «Աշխարհագրության հիմնարար խնդիրներ» միացյալ գիտական խորհրդին, «Երկրի մասին գիտությունների» Եվրոպական միությանը, Միջազգային Երկրաբանական միության «Բժշկական երկրաբանություն» ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ արեստավարժական կազմակերպությունների։
Ա. Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովների, նա ավելի քան 170 գիտական հրատարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 2 մենագրության և 3 ուսումնական ձեռնարկների, գիտական աշխատությունների և ժողովների նյութերի 9 ժողովածուների, ինչպես նաև հայերենով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների գլխավոր խմբագիրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը