«Մենք հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ»,- ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այդ ոլորտում հնարավոր կլինի բացահայտել իրական սեփականատերերին, հակառակ դեպքում՝ այդ հանքերը չեն կարող շահագործվել. «Հանքարդյունաբերության ոլորտում արտահանման մոտ 90 տոկոսը խտանյութն է, ինչը մեծ խնդիր է: Սա նշանակում է, որ մեր պետությունը հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքով: Մեր խնդիրն է հանքարդյունաբերույթյան ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս առիթով կառավարությունը բանակցություններ է իրականացնում, մի քանի ներդրումային առաջարկներ կան, մենք հույս ունենք, որ դրանցից գոնե մեկը իրականություն կդառնա: Մենք համենայնդեպս դրա համար կանենք ամեն ինչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը