Սույն թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) եւ Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ԳԱ) միջեւ կնքվեց համագործակցության համաձայանգիր: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ Թաթարստանի ԳԱ նախագահ ակադեմիկոս Մյակզյում Սալախովը:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը կիրականացնեն հետազոտություններ հումանիտար, բնական եւ տեխնոլոգիական գիտությունների ոլորտներում: Համագործակցության շնորհիվ ակադեմիաների գիտնականները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ համատեղ ծրագրեր, գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Համատեղ կիրականացվի գիտահետազոտական աշխատանքների, գիտատեխնիկական արդյունքների փորձաքննություն, գիտական կադրերի պատրաստում եւ ատեստավորում, կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ եւ քննարկումներ:
Հայաստանի եւ Թաթարստանի ակադեմիաները կհամագործակցեն հետեւյալ ուղղություններով.
• Պատմության, հնագիտության եւ փիլիսոփայության արդի խնդիրներ
• Պատմամշակութային ժառանգության պահպանություն
• Գյուղատնտեսություն եւ կեսաբանություն
• Ռեսուրսա- եւ էներգախնայող տեխնոլոգիաներ
• Էկոլոգիա եւ շրջակա միջավայրի պահպանություն
• Բժշկություն եւ առողջապահություն
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Կրթություն եւ կադրերի պատրաստում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը