ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը այցելել է Սարգիս Օհանջանյանի ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից, ով հրապարակած լուսանկարներին կից գրել է․
«Սերը առ Հայ և Հայրենիք,Սերը դեպի արժեքներ և ընտանիք,մարդ մնալը այս ամենի մեջ նախապայման։Վստահ եմ Արսենը կլինի Սարգիսի նման հզոր և անկոտրուն տղա»։#Նարեկ_Սաքո_մենք_ձեր_հետ_ենք
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են դատավոր Աննա Ադիբեկյանի գործով։ Նրանք մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ, սակայն իրավաբանական հանրույթը նրանց քաղբանտարկյալ է որակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը