Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։
Այսօր դատական նիստի ընթացքում հարցաքննվում է տուժող ոստիկաններից մեկը։
Հարցաքննության ընթացքում դատախազին այն հարցին, թե 2023թ․ սեպտեմբերի 22-ին Սերգեյ Ասատուրովին և Լևոն Քոչարյանին քանի՞ հոգով էին բերման ենթարկում և ի՞նչ պատճառով էին այդքան հոգով իրականացնում, ոստիկանը պատասխանեց․
«Սերգեյ Ասատուրովին այդ օրը բերման չեն ենթարկել, Լևոն Քոչարյանին երևի մոտ 6-7 հոգի, եթե ճիշտ եմ հիշում։ Լևոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ բերման ենթարկեինք»։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը