16 09 2019

Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը

Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ սեպտեմբերի 14-ն անցկացրեց Սևանում՝ մասնակցելով Ձկան փառատոնին:

Փառատոնի ներկաների աչքերից չէր վրիպել վարչապետի ընտանիքին ուղեկցող թինկազորի հետ շրջող մի կին, ով , ենթադրաբար, ևս անվտանգության աշխատակից է:

Որքան կարելի էր կռահել, կին թիկնապահը զբաղված էր Փաշինյանի ընտանիքի կանանց վերնազգեստների "տեղափոխումով" և նրանց սպասարկումով...Հ

իմա հարց...Արդյո՞ք Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամներին պետությունը պետք է թիկնազոր տրամադրի... Երբևէ չեմ իմացել և չեմ էլ հիշում,որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կան Սերժ Սարգսյանի ընտանիքների անդամները շրջեին թիկնազորով:

Պարոն Փաշինյանը և իր թիմակիցները ամեն ինչով պետք է տարբերվեն...Անձրևանոց բռնող ունեցող ԱԺ նախագահի կնոջից որոշել են հետ չմնալ նաև պարոն Փաշինյանի ընտանիքի կին անդամները ևս՝ իրենց հետ ման տալով "շոր" բռնող կին թիկնապահի:

Չգիտեմ ում "փառահեղ" գաղափարն է եղել Փաշինյանի թիկնազորը "գեղեցկացնել" կանանցով, բայց շատ վատ միտք և հատկապես տգեղ է դիտվում, որ այդ կին թիկնապահը սպասարկում է Փաշինյանի ընտանիքի կանանց, որոնք, եթե իրենց վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ, հատկապես, եթե դա պարտադիր էլ չէ:

Խորհուրդս մեկն է. մի փոքր համեստ եղեք...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ