15 09 2019

Սևանի թերակղզին վարչապետի քմահաճույքով փակել են․ Լուսինե Հարոյան

Սևանի թերակղզին վարչապետի քմահաճույքով փակել են․ Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահավոր վրդովված եմ: Տուրիստներիս բերել եմ Սևանի թերակղզի. մեջները մի հոգի փայտով է քայլում, 82 տարեկան է, հատուկ բարձրացել է Սևանն ամբողջովին տեսնելու: Թերակղզու կեսից ոստիկանները չեն թողնում առաջ գնալ, ինչ է թե պողոսապետը Սևանի ամառանոցում է: Ու հիշում եմ պողոսապետի կեղծ սելֆիները երեկ:

Լրիվ սրանց համար են ասել՝ չէին տեսել պատից կախ, տեսան ճակտից կախ: Պարոն գեղցիապետ, ինչի՞ց եք տենց վախենում, և ո՞վ ասաց, որ իրավունք ունեք տուրիստական վայրերը փակել ձեր քմահաճույքով: Իսկի Սերժի ժամանակ նման բան չեմ հիշում: Որոշել եք բոլորին անցնե՞լ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ